Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռազմաքաղաքական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը 2023թ. հունվարի 1-ից լիովին բացելու է 2019-ին փակված արեւմտյան սահմանները Կոլումբիայի հետ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք լիովին բացում ենք Կոլումբիայի հետ Վենեսուելայի ամբողջ արեւմտյան սահմանը մոտոցիկլների, բեռնատարների, ավտոմեքենաների համար։ Մենք ամեն ինչ պատրաստում ենք հունվարի 1-ին սահմանը բացելու համար, սկսած 2023թ.՝ այդ սահմանները լինելու են գործող եւ ազատ»,- ասել է նա։
Ավելի վաղ Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը տեղեկացրել էր, որ հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին հրավիրել են ՌԴ այցելել մինչեւ 2022թ. վերջը։
2019թ. փետրվարին խզվել էին դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի եւ Կոլումբիայի միջեւ՝ սահմանային ճգնաժամի ֆոնին, որը կապված էր Վենեսուելա հումանիտար օգնության առաքումների հետ։





























