Ղրղըզստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին որոշում է ընդունել պետության ղեկավարի ընտանիքի անդամներին բացառել հատուկ պահպանվող անձանց ցուցակից։
Ավելի վաղ նախագահ Օթունբաեւան առարկել էր խորհրդարանի կողմից վավերացված, առաջին դեմքերին պահպանելու մասին օրենքին։ Նա նշել էր, որ նախագահը նաեւ երկրի գլխավոր հրամանատարն է, ինչի կապակցությամբ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը կարող է օգտագործվել հանրապետության պաշտպանակության եւ ազգային անվտանգության վրա ազդելու համար։
Խորհրդարանականները որոշել են, որ նախագահի ընտանիքի անդամները կարիք չունեն պետական պահպանության, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։




























