Նոր Զելանդիան հաջորդ տարվանից ծխախոտի գրեթե ամբողջական արգելք կսահմանի։ Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նշանակում է, որ 2008 թվականից հետո ծնվածները երբեք չեն կարողանա ծխախոտ կամ ծխախոտային ապրանքներ գնել, հայտնում է BBC-ն:

Սա նշանակում է, որ ծխախոտ գնելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը տարեցտարի կնվազի։ Օրինակ, մինչեւ 2050 թվականը 40 տարեկանները շատ երիտասարդ կլինեն ծխախոտ գնելու համար:

Առողջապահության նախարար Այեշա Վերոլը, որը ներկայացրել է օրինագիծը, ասել է, որ դա քայլ է «դեպի անծուխ ապագա»: «Հազարավոր մարդիկ կապրեն ավելի երկար եւ ավելի առողջ կյանքով, իսկ առողջապահության համակարգը կբարելավի իր վիճակը 5 միլիարդ նորզելանդական դոլարով (3,2 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ծխելու հետ կապված հիվանդությունները բուժելու անհրաժեշտության բացակայության հաշվին»,- ասել է դոկտոր Վերոլը:

Նոր Զելանդիայում ծխելու մակարդակն արդեն պատմական նվազագույնին է հասել։ Նոյեմբերին հրապարակված պետական վիճակագրության համաձայն՝ մեծաահասակների ընդամենը 8 տոկոսն է ամեն օր ծխում՝ համեմատած անցյալ տարվա 9,4 տոկոսի հետ:

Հույս կա, որ առանց ծխի շրջակա միջավայրի մասին օրինագիծը մինչեւ 2025 թվականն այս թիվը կդարձնի 5 տոկոսից պակաս՝ այս պրակտիկան ամբողջությամբ արմատախիլ անելու նպատակով: