Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: 

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների եւ օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: