Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ռուսական ուղղաթիռները խախտել են Վրաստանի սահմանը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտարարել է, որ ռուսական ուղղաթիռները չեն խախտել Վրաստանի սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վրաստանի ԱԳՆ սեպտեմբերի 7-ին հաղորդել էր, որ ռուսական երեք Մի-8-եր հատել են վրացական սահմանը։ Հաղորդվում է, որ ուղղաթիռները ներթափանցել են երեք կիլոմետր եւ Վրաստանի տարածքում մնացել 15 րոպե։