Կիեւի Պեչորսկի դատարանն այսօր` սեպտեմբերի 8-ին, մերժել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական գործը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Համապատասխան միջնորդություն ներկայացվել է նրա պաշտպանների եւ հենց Տիմոշենկոյի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործի քննությունը Կիեւում սկսվել էր հունիսի 24-ին։ Նրան մեղադրում են 2009 թվականին Ռուսաստանի հետ գազամատակարարման մասին պայմանագրի ստորգրման ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։
Տիմոշենկոն կալանավայրում է օգոստոսի 5-ից;




























