Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը պարոդիա է, Պրիշտինան ՄԱԿ-ի անդամ չէ, հայտարարել է Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը:

«Պրիշտինայի ժամանակավոր իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում։ Առաջին հայացքից դա կարծես պարոդիա է։ Երկիրը ՄԱԿ-ի անդամ չէ, նրա անդամակցությունը ԵՄ-ին ամբողջովին անտեսում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Լիսաբոնի պայմանագիրը եւ այլն։ Մտածում եմ ՝ կարող եմ դիմել NASA-ին Լուսին թռչելու համար»,-գրել է նա  Twitter-ի իր էջում։

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վյոսա Օսմանին, վարչապետ Ալբին Կուրտին եւ խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցը չորեքշաբթի Պրիշտինայում հանդիսավոր կերպով ստորագրել են ԵՄ-ին անդամակցելու հայտը, որը, ինչպես սպասվում էր, պաշտոնապես կներկայացվի Բրյուսել: Ստորագրումից հետո Կուրտին ասել է, որ Պրիշտինան ԵՄ-ին անդամակցելու հայտը կփոխանցի Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիային: