6 հազար եվրո տուգանքի եւ պայմանական ազատազրկման է դատապարտվել մոդելյեր Ջոն Գալյանոն, ում մեղադրում էին հակասեմականության մեջ, հաղորդում է Guardian-ը:
Մոդելյերը մեղավոր էր ճանաչվել կորանական, ռասայական կամ ազգային պատկանելության հողի վրա «հրապարակային վիրավորանք» հասցնելու մեջ»: Խոսքը գնում է երկու միջադեպերի մասին, որ տեղի էին ունեցել 2011թ. փետրվարին եւ 2010թ. հոկտեմբերին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դիզայները ձերբակալվել էր Փարիզի Մարե թաղամասում La Perle սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո: Տուժածները 41-ամյա Ֆիլիպ Վիրժիտին ու 35-ամյա Ժերալդին Բլոխն էին, ովքեր դատի էին տվել Գալյանոյին հակասեմական արտահայտությունների համար:
Ականատեսների վկայությամբ, Գալյանոն 35-ամյա Ջերալդինա Բլոխին «կեղտոտ հրեուհի» էր անվանել, իսկ Ֆիլիպին «կեղտոտ ասիացի» եւ սպառնացել էր սպանել: Նա նաեւ ասել էր, թե շատ է սիրում Հիտլերին:
Միջադեպից հետո Diro հագուստի տունը խզել էր պայմանագիրը Գալյանոյի հետ, իսկ ոստիկանությունը գործը հանձնել էր դատարան:
Նշենք, որ Գալյանոյին Christian Dior-ի արտ-տնօրենի պաշտոնում փոխարինել է 48-ամյա Մարկ Ջեյքոբսը` ամերիկացի հրեա:




























