Ֆիլիպինցի նկարիչ Էլիտո Ցիրկիի ձեռքերը բառացիորեն արյունոտ են, սակայն միայն հանուն արվեստի, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
52-ամյա նկարիչը օգտագործում է սեփական արյունը՝ կտավներ ստեղծելու համար, որոնք թե՛ գովասանքի, թե՛ քննադատության են արժանացել նյութի անսովոր ընտրության համար:
Նկարիչը ծնվել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքում եւ սահմանափակ հնարավորություններ է ունեցել ու չի կարողացել դպրոցական պարագաներ եւ արվեստի նյութեր գնել: Նա ուսումնասիրել է լոլիկի եւ սալոր հյութը, սակայն առաջին քերծվածքից հետո սկսել է արյուն օգտագործել:
Այժմ երգիչը երեք ամիսը մեկ գնում է կլինիկա՝ արյուն վերցնելու, սովորաբար 500 միլիլիտրի չափով եւ այն պահում իր ստուդիայի սառնարանում:
«Իմ ստեղծագործությունն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ այն ինձանից է, այն իմ արյունից է, դրա մի մասն իմ ԴՆԹ-ն է… Իմ փիլիսոփայությունն այն է, որ կյանքը ցիկլային է, եւ ամեն ինչ ցիկլ է, ուստի իմ արյունը՝ գործիք է, որը հիշեցնում է, թե որտեղից եմ ես գալիս»,- ասել է նա։
Նկարիչը նպատակ է դրել 2023 թվականին ամենամեծ «արյամբ նկարը» ստեղծել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:





























