Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցները չեն դադարում քննարկել «Ու՞ր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարների շուրջ առաջացած սկանդալը: «Ժողովուրդի» ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս օրերին նույնիսկ բացվել է հատուկ կայք (որի անունը չեն հրապարակել), որտեղ տեղադրվել են Անժելայի աղմկահարույց լուսանկարները:

«Սա նշանակում է, որ Անժելա Սարսգյանին վերջնականապես վարկաբեկելու գործընթացը դեռ շարունակվում է, իսկ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, որը փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում, առաջիկայում դեռ պետք է փորձաքննություններ նշանակի` պարզելու` այդ նկարները պոռնոգրաֆիկ բնույթի են, թե ոչ»,- գրել է թերթը:

Ինչ վերաբերում է նրա ընտանիքին, ապա «Ժողովուրդի»  փոխանցմամբ, երեկ լուրեր էին տարածվել, թե Անժելայի ամուսինը մտադիր է բաժանվել` երեխային իր մոտ պահելով: «Այսինքն` ամեն  ինչ ավելի է լրջանում»,- ամփոփել է թերթը: