ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է գործազրկության դեմ պայքարի, փոքր բիզնեսի աջակցման եւ 447 մլրդ դոլարի չափով ազգային տնտեսության խթանմանն ուղղված նոր պլանը: Փաստաթուղթը նախատեսում է հարկային բեռի թեթեւացում փոքր բիզնեսի ձեռնարկությունների համար, աջակցություն գործազուրկներին եւ ենթակառուցվածքների մոդեռնացում:
Երբ Օբամայի պլանը հավանության է արժանացել ներդրողների կողմից, նավթի համաշխարհային գներն այսօր` սեպտեմբերի 9-ին, աճում են: WTI թեթեւ նավթի (Light Sweet Crude Oil) սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային տորգերում բարձրացել է 0,28 դոլարով կամ 0,31 տոկոսով` մեկ բարելի համար, հասնելով 89,33 դոլարի: Հյուսիսծովյան նավթի (Brent մակնիշի) հոկտեմբերյան ֆյուչերսների գներն աճել են 0,32 դոլարով, հասնելով 11,87 դոլարի` մեկ բարելի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























