11 մարդ հրաշքով չի հայտնվել սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի մոտ կործանված ՅԱԿ-42 օդանավում: Ինչպես գրում է «Սովետսկի սպորտը», որոշ լրատվամիջոցներ շտապել էին աղետի զոհերի ցուցակում ընդգրկել Ալեքսանդր Ռոմանովսկիին: Նրա ազգանունը ներառված էր հոկեյի «Լոկոմոտիվ» թիմի հիմնական կազմում, սակայն նա «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր չի կնքել, ուստի չի հայտնվել չարաբաստիկ ՅԱԿ-42-ի մեջ:

Սեւ ցուցակի մեջ էր հայտնվել նաեւ Դանիիլ Երդակովի անունը, ով հայտագրված էր «Լոկոմոտիվի» հիմմնական կազմում, բայց սեզոնն սկսելուց առաջ նրան վարձավճարով հանձնել էին Կրասնոյարսկի «Սոկոլ»-ին: Այսպիսով, Երդակովը եւս հրաշքով փրկվել է անխուսափելի մահից:

Ռուսաստանի հոկեյի առաջնություններում ռեկորդային թվով խաղերի մասնակցած 38-ամյա Անդրեյ Սուբոտինը եւս պետք է այս սեզոնը պետք է անցկացներ Յարոսլավլի «Լոկոմոտիվում», սակայն նրա հետ պայմանագիրը չեղյալ էր համարվել:

ՅԱԿ-42 օդանավում պետք է հայտնվեր նաեւ պաշտպան Սերգեյ Ժուկովը, ում համարում են Յարոսլավլի հոկեյի ամենաառաջատար խաղացողը, բայց նա մեկ ամիս առաջ հեռացել է ակումբից: Հեռացել է նաեւ ֆինն Լիհտերյա Յորին:

Ճակատագիրը փրկել է նաեւ «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վույտեկին, ով ներկայումս գլխավորում է Սլոկավիայի հոկեյի հավաքականը: Փրկվել են նաեւ այլ ակումբներ տեղափոխված Դմիտրի Կոչնեւը, Կոնստանտին Ռուդենկոն, Ալեքսանդր Գուսիկովը, Ալեքսեյ Միխնովը, Դանիիլ Չերնկվիստը:

Սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի մոտ, «Տունոշնա» օդանավակայանում աղետի է ենթարկվել ՅԱԿ-42 օդանավը, որը պատկանում էր «ՅԱԿ-սերվիս» ընկերությանը: Օդանավում են եղել Յարոսլավլի հոկեյի «Լոկոմոտիվ» ակումբի անդամներն ու օդանավի անձնակազմը: Աղետի հետեւանքով զոհվել է 43 մարդ, կենդանի են մնացել երկուսը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին: