Բանկային սեկտորում մրցակցության եւ իրացվելիության աճը կարող է հանգեցնել վարկային տոկոսադրույքների նվազման: Այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքով, գլոբալ միտումը վկայում է բանկային ավանդների տոկոսադրույքների աստիճանական նվազման մասին:
«Տնտեսությունում ակտիվների ռիսկի մակարդակը չի փոխվել»,- նշել է Օսիպյանը:
Նշենք, որ Հայաստանի ԿԲ-ի վիճակագրության համաձայն, բանկային համակարգում դրամով արտահայտված կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքները իրավաբանական անձանց համար 2011-ի հունվար-հուլիսին նվազել է 13,4 տոկոսով, հասնելով 12,6 տոկոսի: Դոլարով արտահայտված նույնպիսի վարկերի տոկոսադրույքները գրեթե մնացել են նույնը (10,7-10,5 տոկոս):
Միաժամանակ, ֆիզիկական անձանց համար վարկերի տոկոսադրույքները մնացել են նույն մակարդակին (21,9-21,6 տոկոս), իսկ դոլարային արտահայտությամբ վարկերի տոկոսադրույքներն անգամ բարձրացել են (17,3-18,3 տոկոս):




























