Հայաստանի բանկերի միությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի միջեւ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտներում:
«Մենք չենք ցանկանում կադրեր պատրաստել եւ դրանից հետո նրանց ուղարկենք աշխատանք փնտրելու: Մեր նպատակն է հետեւել նրանց կրթական գործընթացի ընթացքում եւ ժամանակին աչքի տակ առնել հեռանկարային ուսանողներին»,-նշել է Կ. Աթոյանը:
Նշենք, որ Հայաստանի տարածքում բանկային ներկայության աճին զուգահեռ մեծանում է նաեւ բանկային համակարգի ուսանողների թիվը: Ներկայումս այն կազմում է 9.5 հազար` ի տարբերություն 2010 թ. ուսանողների թվի, որը կազմում էր 8.7 հազար:




























