Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին CNN-ի թղթակից Բրայան Չիլկոտին անվանել է վարդերի հեղափոխության «կնքահայրն»: Այդ մասին նախագահը հայտարարել է Կրինցում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ, հաղորդում է «Գրուզյա online»-ը: Սահակաշվիլիի խոսքով, Բրայան Չիկլոտը ուղիղ եթերում բացականչել է` դա վարդերի իսկական հեղափոխությունը է: Սահակաշվիլիի խոսքով, հենց դրանից հետո հեղափոխությունը կոչվել է «վարդերի հեղափոխություն»:

«Այստեղ է Բրայան Չիկլոտը` CNN-ի թղթակիցը, ով հանդիսանում է վարդերի հեղափոխության «կնքահայրը»: Ոմանք կարծում են, որ գաղտնի ժողով ենք արել եւ նախօրոք ծրագրել ենք, թե ինչպես կոչել հեղափոխությունը, բայց հավատացեք` դա այդպես չէ: Հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ Բրայան Չիկլոտը ուղիղ եթերում հեղափոխության է վարել, որը CNN-ով ցուցադրվել է 4 ժամ` առանց գովազդային ընդմիջումների: Հենց նա է բացականչել. «Դա իսկական վարդերի հեղափոխություն է»: Այդպես էլ հեղափոխությունը ստացել է իր անվանումը»,-հայտարարել է Սահակաշվիլին: