Երեւանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 21-ից իրականացնելու է Երեւան քաղաքում զբոսաշրջային «Սիթի տուր» ծրագիրը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում երկհարկանի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ավտոբուսների վարման նպատակով հրավիրվում են մինչեւ 55 տարեկան, ավտոբուս վարելու 10 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաեւ համապատասխան /D կարգի/ վարորդական իրավունքի վկայական ունեցող անձիք` դիմելու թափուր աշխատատեղի ընտրությանը մասնակցելու:Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 16–ը:
Համապատասխան փաստաթղթերի ներկայացման եւ մանրամասների համար դիմել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն Արսեն Գասպարյանին 514-198:




























