Ադրբեջանցի նախարարը բռնվել է ոչխարի մսի մաքսանենգ ճանապարհով Իսրայել արտահանման ժամանակ:

Ինչպես հաղորդում է contact.az-ը` վկայակոչելով Associated Press-ը, Ադրբեջանի կառավարության անդամներից մեկը ձերբակալվել է Թել-Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում, երբ փորձել է Իսրայել մտցնել 50 կգ ոչխարի միս:

Միսը առգրավվել է եւ ոչնչացվել, քանի որ Իսրայել կարելի է ներմուծել առավելագույնը 1 կգ միս:

Ադրբեջանցի նախարարի անունը չի հաղորդվում:

Իսրայելական «Հաարեց» թերթը գրում է, որ նախարարի օգնականն ասել է, թե միսը նախարարի անձնական օգտագործման համար է եղել, իր Իսրայել այցելության ընթացքում: