Հայաստանում 4 տարվա ընդմիջումից հետո կրկին կայանալու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Միսս Հայաստան» գործակալության գործադիր տնօրեն եւ կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը:

 Վերջինիս խոսքով, մրցույթը կայանալու է հոկտեմբերի 10-15-ը, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Ի դեպ, այյս պահի դրությամբ, ստացվել է մասնակցության մոտ 100 դիմում: Մամիկոն Դանիելյանը հայտնել է, որ 2007-ից այս կողմ չեն փոխվել նաեւ մրցույթին մասնակցելու պայմանները. Աղջիկների տարիքը պետք է լինի 17-ից 24 տարեկան, հասակը` 1.70-ից բարձր: Ընտրվելու է 24 ներկայացուցիչների հայտ, որոնք էլ մասնակցելու են գեղեցկության մրցույթում:Գործակալության տնօրենն այս տարիներին տված դադարը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: