Մի քանի օրյա ճնշումներից հետո ամերիկյան դոլարն առանց դժվարությունների հաղթահարեց 375-ի սահմանը: Այսօր` սեպտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միկջին փոխարժեքը կազմել է 375 դրամ` նախորդ օրվա 373.06-ի համեմատ: Դոլարն արժեւորվել է 0.52 տոկոսով, որն այս տարվա ընթացքում մեկօրյա արեւորման ամենաբարձր տեմպն է:
Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 1 մլն դոլար, ինչը նշանակում է, որ թանկ դոլարը մեծ պահանջարկ չի վայելում:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի կողմից դոլարի առքի փոխարժեքը հասել է 374 դրամի, իսկ վաճառքը սկսում է 376 դրամից:



























