Ինտերպոլը Մուամար Քադաֆիին, նրա որդուն` Սայիֆ ալ-Իսլամին եւ նրա փեսային, հետախուզության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսիին կալանավորելու օրդեր է տվել, հաղորդում է Reuters-ը:

«Որքան հայտնի է Ինտերպոլի քարտուղարությանը, Մուամար Քադաֆին փախուստի մեջ է, ում նրա երկիրը եւ միջազգային քրեական դատարանը ցանկանում են կալանավորել եւ պատասխանատվության ենթարկել նրան առաջադրված լուրջ մեղադրանքներով»,- հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

Միջազգային քրեական դատարանը դեռ այս տարվա հունիսին էր կալանավորմա օրդեր տվել այդ երեք անձանց նկատմամբ: