Հայաստանի ՀՆԱ-ն 2011 թ. կաճի 4.5-4.6 տոկոսով, իսկ գնաճը կգտնվի 5 տոկոսի շրջանակներում: Այսօր` սեպտեմբերի 9-ին նման կանխատեսումներով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նշենք, որ այս կանխատեսումները համահունչ են 2011 թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշներին:

Ըստ Վ. Գաբրիելյանի` ամառային սեզոնին բնորոշ դեֆլյացիոն շրջանն ավարտվել է, իսկ աշնանն, ընդհակառակը, գնաճի ցիկլային բնույթը կակտիվանա:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.8 տոկոս: