Վրաստանի սահմանն ապօրինաբար հատելու համար ձերբակալվել է այդ երկրի քաղաքացի Սերգո Դարբինյանը:

Սեպեմբերի 8-ին սահմանային անցակետից ոչ հեռու, «Բուրդաձորի» սեկտորի մոտ, որը պատկանում է «Կարմիր կամուրջ» սահմանային վարչությանը, վրացական սահմանապահ ջոկատը ձերբակալել է մի մարդու, ում մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է: