Թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալություններից հետո կոռուպցիայի նոր մեխանիզմ է հայտնաբերվել, որով տարիներ շարունակ գործել է Մ. Օհանյանը: «Պարզվում է` ճանապարհային ոստիկանությունում գործել է երկու տեսակի ակտ, որից մեկը տպագրվել է կեղծ ճանապարհով, մեկը` օրինական:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկաններն օրվա ընթացքում վարորդների մի մասի տուգանքը գրել են կեղծ ակտերում, որից գոյացած գումարները հոսել են ոչ թե պետական բյուջե, այլ ՃՈ աշխատակիցների գրպանը` մասնաբաժին առանձնացնելով «շեֆի համար»:
Ընդ որում, ասում են` կեղծ ակտերում գրված տուգանքները գերազանցել են պետբյուջե վճարվող գումարները»,- գրում է «Ժողովուրդ»-ը:



























