Հայաստանն անշարժ գույքի և քաղաքաշինության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ International property awards-ում հաղթող մրցանակ ունի։
Մրցանակաբաշխությանը մասնակցել և Mixed Use Architecture Armenia անվանակարգում հաղթել է հայկական «Ռենշին» քաղաքաշինական, ներդրումային առաջատար ընկերությունն իր նոր՝ «Արտլայֆ» (ArtLife) ժամանակակից նախագծով։
«Արտլայֆի» մասին զրուցել ենք «Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի և «Արտլայֆ» նախագծի ղեկավար Անի Մավյանի հետ։
«ԱրտԼայֆը» միջազգային ստանդարտներով, Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու միակ բնակելի-ժամանցային հինգաստղանի համալիրն է, որը նպատակ ունի ձևավորել նոր ապրելակերպի և արվեստի միջավայր։
Երևանի քաղաքաշինական պատկերին համապատասխան Ճարտարապետական յուրահատուկ կոմպոզիցիա՝ ոգեշնչված Միլանի և Փարիզի նորաձևության ու արվեստի դրսևորումներից. «Արտլայֆը» միանգամայն նոր մշակույթ է Հայաստանում։ Ժամանակակից ճարտարապետական կոնցեպտով մշակված նախագիծն ունենալու է բնակարաններ, ապարտհոթել (aparthotel), կոմերցիոն ենթակառուցվածքներ, ժամանցի կենտրոններ, պատկերասրահ, սպա կենտրոն, ուղղաթիռի հրապարակ, ընդարձակ ավտոկայանատեղի։
Նախագծի հիմնական գաղափարախոսությունը ապրելու համար արվեստի միջավայր ստեղծելն է, բոհեմական կենսակերպը Հայաստանում հասանելի դարձնելը։
«Այս հաղթանակն ու ձեռքբերումն ինչպես մեր թիմինը, այնպես էլ Հայաստանինն են»,- ասում է «Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը.
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Այս մրցույթին մասնակցելն արդեն իսկ ձեռքբերում է, որովհետև նույնիսկ հայտ ներկայացնելու մակարդակում խստագույն կանոններ ու չափանիշներ են սահմանված։ Սա դեռ սկիզբն է. «Արտլայֆը» դեռ շատ անակնկալներ է մատուցելու»։
«Արտլայֆ» նախագծի ղեկավար Անի Մավյանը նշում է՝ «Միջազային ժյուրին և մասնագետները «Արտլայֆ» նախագծով Հայաստանը բացահայտեց միանգամայն այլ տեսանկյունից».
«International property awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա ազդեցիկ մրցանակաբաշխությունն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հայաստանն այս տարի հայտնվել է Եվրոպա մայրցամաքից մասնակցող այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Կիպրոսը, Չեխիան, Պորտուգալիան, Հոլանդիան և այլն։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու և հայտ ներկայացնելու համար շատ խիստ կանոններ էին սահմանված, և միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100 մասնագետները գնահատել են նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսին են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։
Նախագիծը մշակելիս համագործակցել ենք տեղի և արտերկրի առաջատար մասնագետների ու խորհրդատվական ընկերությունների հետ։ Վերջիններս ևս անընդհատ ասում էին, որ նախագիծը, իրապես, արժանի է մասնակցելու է այս մրցանակաբաշխությանը։ Ուրախ ենք, որ ժյուրին ևս տպավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանում այսպիսի բնակելի ժամանցային համալիր է կառուցվում։ Նշեմ նաև, որ «Արտլայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային նոմինացիա կարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել «Հինգ աստղ» բարձր գնահատականի երեք կատեգորիաներում»։
«Արտլայֆը» եվրոպական նման համալիրների հետ մրցելու է նաև 2023 թվականի փետրվարին, երբ որոշվելու է Եվրոպայի՝ Best Mixed Use Architecture Europe նախագիծը։
































