Կոտայքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 26-ին՝ժամը 18։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Աբրահամյանը՝ իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Արզնու խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։




























