Պակիստանի արեւելքում սեպտեմբերի 10-ին ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, 25 մարդ է տուժել: Զոհվածների մասին տեղեկություններ չկան: Գնացքը Լահորից ուղեւորվել է Ռավալպինդի: Միջադեպը տեղի է ունեցել Փենջաբում, տեղական ժամանակով առավոտյան 5:40-ին:  Ըստ տարբեր աղբյուրների` ռելսերից դուրս է եկել հինգից ութ վագոն:

Աղետի պատճառները պարզվում են, հաղորդում է «Վեստին»: