2009թ. առաջին 9 աիսների ընթացքում Հայաստան բնական գազի ներկրման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 21,2 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 248 մլն խորանարդ մետր:
«Հայռուսգազարդ»-ի տվյալներով՝ իրացվել է 1 մլրդ 143 մլն խմ գազ, ինչը 22,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:
Ավելի քիչ է սկսել գազ սպառել նաեւ Հայաստանի ազգաբնակչությունը՝ 2,4 տոկոսով պակաս, քան նախորդ տարի, իսկ ձեռնարկությունների՝ գազի օգտագործման ցուցանիշը նվազել է 36,4 տոկոսով:
Փորձագետների կարծիքով՝ նվազումը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրների հետ:




























