Վերջերս Ճապոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնած Յասիո Հատիրոն հրաժարական է տվել անզգուշ արտահայտության համար:

Նախօրեին նա արտահայտություն է արել «մահվան քաղաքների» մասին, որոնց, նրա խոսքով, նման են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բնակելի շրջանները:

Նախարար Հատիրոյի հետ եւս մի միջադեպ էր տեղի ունեցել նախորդ շաբաթ: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Հատիրոն «հիմա քեզ կվարակեմ ճառագայթմամբ» խոսքերով տպավորություն է ստեղծել, որ պատրաստվում է գրկել լրագրողներից մեկին:

Յասիո Հատիրոն ներողություն է խնդրել անտեղի բառերի համար եւ հայտնել, որ իր վարմունքը «ճիշտ չի ընկալվել»: Այնուամենայնիվ նա հրաժարականի որոշում է կայացրել ու կառավարության ղեկավարին համապատասխան դիմում է ուղարկել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: