Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին Երեւանի Արաբկիր 17 փողոցի թիվ 27 շենքում:

ԿԸՀ-ից հայտնում են, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 12-ից մինչեւ 14-ն, Կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունը` նույն վայրից Հին Նորքի գերեզմանատանը:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը մահացել էր սեպտեմբերի 9-ին, սրտի կաթվածից: Նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: