Հրդեհից զգալի տուժել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջեք Նիկոլսոնի` Լոս Անջելեսում գտնվող տունը, երկու հրշեջ հոսպիտալացվել է, հաղորդել է ABC-7 հեռուստաալիքը:
Հրդեհը բռնկվել է շաբաթ գիշեր, դեպքի վայր է ժամանել 85 հոգուց կազմված հրշեջ ջոկատ, սակայն տունը չի հաջողվել փրկել: Հրդեհը լիկվիդացվել է հրշեջների ժամանումից միայն 90 րոպե անց: Երկու հրշեջ հոսպիտալացվել է` ստացած վնասվածքների պատճառով:Նախնական վարկածով` հրդեհի պատճառ կարող էին դառնալ ավտոտնակում պահվող հրակայուն նյութերը: Տունը Ջեք Նիկոլսոնի սեփականությունն է համարվում, սակայն հայտնի է, որ նա այնտեղ չի բնակվում 1975 թվականից:
Ներկայումս այն վարձակալության է տրված դերասան Ուիլյամ Տայնանին, ով էլ հրդեհի ժամանակ տանը քնած է եղել, բայց այրվածքի հոտից արթնացել է եւ դիմել «911» ծառայությանը:




























