ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբայլ կենտրոնում Ամանորի գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ, եւ վիրավորվել եւս ինը մարդ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում տալով ոստիկանության քաղաքային վարչությանը։
Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ամանորի նախաշեմին, երբ հարյուրավոր մարդիկ փողոցներում են եղել։ Ականատեսները պատմել են, որ կրակոցներ են լսել եւ փախել են պատսպարվելու:
Միջադեպի ականատեսներից մեկը հայտնել է, որ կրակոց են նկատել քաղաքի առեւտրի կենտրոնի պատուհանից։



























