Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին, ով 95 տարեկանում հեռացել է կյանքից՝ բարության եւ աղոթքների հանդեպ հավատքի համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պոնտիֆիկոսը ջերմությամբ է հիշել կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված տոնական պատարագի ժամանակ՝ նրան ազնվական ու փառավոր մարդ անվանելով։

«Եվ մենք երախտագիտություն ենք զգում մեր սրտերում. երախտագիտություն Աստծուն՝ նրան Եկեղեցուն եւ աշխարհին տալու համար, եւ երախտագիտություն նրան՝ բոլոր արված բարիքների համար, հատկապես նրա հավատքի եւ աղոթքների համար», - ասել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի պապը հավելել է, որ միայն Տերը գիտի բարեխոսության զորությունը եւ Բենեդիկտոս XVI-ի կողմից եկեղեցու բարօրության համար կատարած զոհաբերությունները։