Ամանորի գիշերը Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքուերի մոտ, մաչետեով մի տղա հարձակվել է երեք ոստիկանների վրա, հայտնում է New York Times-ը՝ հղում տալով ոստիկանության կոմիսար Կիչանտ Սյուելի հայտարարությանը։

Ոստիկանությունը հայտնել է, որ 19-ամյա երիտասարդն անպատճառի հարվածել է երկու ոստիկանների գլխին:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ սպաներից մեկը վիրավորվել է, մյուսի մոտ գանգի կոտրվածք է հայտնաբերվել։

Սյուելը հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց եւ այս պահին նրանց վիճակը կայուն է։ Հանցագործը, ով ձերբակալման պահին բացվախ կրակից ուսի շրջանում վիրավորում է ստացել, նույնպես հիվանդանոցում է։