Ամանորից քիչ առաջ Սկարբորո քաղաքում (Հյուսիսային Յորքշիր) ծովացուլ է հայտնվել, եւ նրան չվախեցնելու համար տեղի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են հրավառության մեկնարկը, գրում է The Gurdian թերթը։
Կաթնասունին նկատել են քաղաքում ուրբաթ երեկոյան, որի շուրջն անմիջապես հավաքվել է բազմություն։ Ենթադրաբար, սա Թորն է՝ ծովացուլը, որը նկատվել է Հեմփշիրի ափին անցյալ ամսվա սկզբին։
Փորձագետները կարծում են, որ նա «դադար է վերցրել» Սկարբորոյում եւ մի քանի օր անց կուղեւորվի դեպի հյուսիս: Քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել ամանորյա հրավառության մեկնարկը՝ Թորին չանհանգստացնելու համար։
«Մենք շատ հիասթափված ենք, որ ստիպված եղանք չեղարկել հրավառությունը, սակայն ծովացուլի բարեկեցությունն առաջնահերթություն է», - ասել է խորհրդի ղեկավար Սթիվ Սիդոնսը:
Տեղի բնակչուհի Մոլին Газета.Ru-ին պատմել է, որ ծովացուլն իրեն շատ հանգիստ է թվացել։
«Ես վստահ չեմ, որ հրավառությունը չեղարկվել է վատ եղանակի պատճառով, բայց կարծում եմ, որ դա եղել է ծովացուլի պատճառով: Սա առաջին դեպքն է, երբ կենդանին Սկարբորոյում ափ է լողում: Նա շատ հանգիստ էր: Նրան ոչ մի մարդ չի վախեցրել, դրանք ուղղակի խոսակցություններ են։ Բոլորը լուռ էին եւ հեռու էին պահում նրանից։ Նրան պաշտպանում էին ոստիկանները եւ այլ բրիգադները»,- բացատրել է բնակչուհին:



























