Լեհաստանում մոտ 700 հրդեհ է բռնկվել ամանորյա հրավառության պատճառով եւ զոհվել է երկու մարդ, լրագրողներին հայտնել է հանրապետության պետական ​​հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կարոլ Կեժկովսկին։

«Ամանորի գիշերը տեղի ունեցած հրավառության հետեւանքով մոտ 700 հրդեհ է գրանցվել։ Ամենից հաճախ հրդեհներ են տեղի ունեցել աղբամաններում, ցանկապատերում եւ մեքենաներում», - ասել է Կեժկովսկին:

Նրա խոսքով՝ հրդեհների հետեւանքով տուժել է յոթ մարդ, երկուսը մահացել են։ Հրդեհը վնասել է 12 ավտոմեքենա։

Ընդհանուր առմամբ Ամանորի գիշերը ավելի քան 1200 անգամ հրշեջ ծառայության կանչ է գրանցվել, որոնցից 149-ը կեղծ են եղել։