Իտալիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Ամանորի գիշերը պիրոտեխնիկայի պայթյունի պատճառով երկրում տուժել է մոտ 180 մարդ, գրում է La Repubblica թերթը։

Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ 48 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 11-ի վիճակը ծանր է։ Զոհերի թվում եղել են 50 անչափահասներ, իսկ հարավային Իտալիայում ստիպված են եղել կտրել 10-ամյա երեխայի ձեռքը՝ հրավառության պայթյունից հետո ստացած վնասվածքների պատճառով։

Նշվում է, որ ամենալուրջ միջադեպերը գրանցվել են Նեապոլում եւ Միլանում, իսկ Հռոմում՝ ավտոմեքենաների այրման 59 դեպք։