Հնդկաստանում զինյալները Ջամու եւ Քաշմիրի տարածքում գտնվող գյուղի դեմ հարձակման ժամանակ սպանել են երեք մարդու, տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը։

«Կրակն ուղղվել է երեք տների դեմ։ Սկսվել է (զինյալների) որոնման գործողությունը»,- տեղի ոստիկանությանն ասել է Մուկեշ Սինգհը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռաջաուրի օկրուգի Դանգրի գյուղում, որը գտնվում է Ջամու եւ Քաշմիրի տարածքում, այն վիճելի տարածք է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։ Տեղի բնակիչների դեմ կրակ է բացել երկու զինված տղամարդ։

Միջադեպի վայրում, երեք զոհվածներից բացի, հայտնաբերվել է ինը վիրավոր, որոնց տեղափոխել են տեղի բուժհաստատություններ։

Վերջին երկու շաբաթներին Ջամու եւ Քաշմիրում սա արդեն տեղի բնակիչների սպանության երկրորդ դեպքն է զինված գրոհայինների կողմից. մինչ այդ՝ դեկտեմբերի 16-ին, երկու խաղաղ բնակիչ էր սպանվել օկրուգի կենտրոնի բանակային ճամբարում (Ռաջուրի)։