Անցյալ տարվա տվյալներով «Գազպրոմը» 100,9 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել հեռավոր արտասահմանյան երկրներ, ասել է ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է «Գազպրոմի»-ի տելեգրամյան ալիքում։

«Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա 2022 թվականին այն կազմել է 412,6 մլրդ խմ։ Հեռավոր արտասահմանյան երկրներ «Գազպրոմը» 100,9 միլիարդ խորանարդ մետր է մատակարարել »,- ասել է Միլլերը։

2021 թվականի տվյալներով, ինչպես ավելի վաղ նշել էր ընկերության ղեկավարը «Գազպրոմը» հեռավոր արտասահման է արտահանել է 185,1 միլիարդ խորանարդ մետր գազ։ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ 2021 թվականին Ռուսաստանից Եվրամիություն է արտահանվել 155 միլիարդ խորանարդ մետր գազ,  որից 140 մլրդ-ն Գազպրոմի մատակարարումներն են։

2023 թվականի իր առաջին հայտարարության մեջ Միլլերը նաեւ նշել էր, որ ընկերությունը մանրակրկիտ պատրաստվել է ձմռանը. ռուսական գազի պահեստարաններում հերթական ռեկորդային ցուցանիշն է՝ 72,662 միլիարդ խորանարդ մետր գազ։