Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նավթավերամշակման գործարան (ՆՎԳ) կառուցել Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերջնական կետում։ ՆՎԳ-ն կծառայի նավթամթերքների համատեղ առեւտրի նպատակին։

Ինչպես հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավար Սերգեյ Շմատկոն, նախագիծը ակտիվորեն սկսել է քննարկվել այս տարվա գարնանից։

Վերջերս, Միլանում ստորագրվել էր մի համաձայնագիր, ըստ որի, ռուսաստանյան «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Սովկոմֆլոտ» ընկերությունները, ինչպես նաեւ թուրքական Calik եւ իտալական Eni ընկերությունները կմասնակցեն Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությանն ու շահագործմանը, ինչպես նաեւ նավթամթերքների փոխադրմանը, վերամշակմանն ու համատեղ իրացմանը։