HELLO! ամսագրին հաջողվել է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքի հետ, ով երկար տարիներ թաքցնում էր որդուն տեսախցիկներից:
Գարիկը եւ Ժաննան երկու երեխա ունեն` աղջիկը Ժասմինն է, իսկ մոտ երկու տարի առաջ լույս աշխարհ եկավ որդին` Դանիելը: Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ չնայած շատ կովկասցի տղամարդիկ կարեւորում են իրենցից հետո ժառանգի ծնունդը, սակայն ինքը բացառությունը է: Դերասանի կինը` Ժաննան, հայտնել է, որ երեխայի ծնունդից առաջ իրենք նույնիսկ սեռը չեն իմացել, Գարիկն ասում էր` ես միայն ուզում եմ, որ երեխան երջանիկ եւ առողջ լինի: Կնոջն օժանդակելու համար Գարիկ Մարտիրոսյանը նույնիսկ ներկա է եղել երեխայի ծննդաբերությանը: Նա ինքը պնդում է, որ սարսափելի ոչինչ չկար, քանի որ ինքը մասնագիտությամբ բժիշկ է եւ ծննդաբերություններ շատ է տեսել:
Չնայած բժշկի մասնագիտությանը` Գարիկը, կնոջ վկայությամբ, վախեցել է երեխային վերցնել ձեռքը: Նրա ձեռքերը նույնիսկ դողում էին: Գարիկի հետ ամուսնանալուց հետո Ժաննան թողել է մասնագիտությունը (մասնագիտությամբ իրավաբան է) եւ իրեն ամբողջությամբ նվիրել երեխաների դաստիարակությանը: Այնպես որ դերասանը ստիպված չի եղել հոգ տանել փոքր Դանիելի մասին: «Ես նույնիսկ չեն խնդրել, որ Գարիկն անի դա: Քանի որ եթե մարդն աշխատում է, գիշերները սցենարներ է գրում, իսկ դու խնդրում ես, որ նա տակդիրներ փոխի, ապա դա լկտիություն է: Ես չեմ ցանկանում, որ ամուսինս կենցաղային հարցերով էլ զբաղի, նա ուղղակի կգժվի: Դա տղամարդու գործ չէ, նունիսկ եթե նա կամենար ինչ-որ բան անել, ես նրան մոտ չէի թողի այդ գործերին»,-պատմում է Ժաննան:
«Կողքիդ կինը պետք է հասկանա, որ դու հրապարակային մասնագիտություն ունես եւ խոցելի ես: Եւ քննարկումներ սկսել, թե ով քեզ մոտեցավ, ինչի համար եւ այլն, դա կհանգեցնի ամուսնալուծության, որն այնքան տարածված է դերասանների շրջանում: Խելացի կինը պետք է ամեն ինչ հասկանա: Իսկ եթե նա, ինչպես Ժաննան, կարող է խորհրդակցել քեզ հետ եւ պայմանագրեր կազմել, ապա նա անգին է»,-ասում է Գարիկը (bigmir.net-ի տեղեկություններով):


























