Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի 19-ամյա թոռնուհու կատարած վրաերթի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Միաժամանակ, Բաքվի Սաբունչինսկի թաղամասի դատախազն ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը հաղորդել է, որ նախկին նախագահի թոռնիկի հանդեպ խափանման միջոց է ընտրվել, որը կապված չէ ազատազրկման հետ:

Ինչպես Trend-ին հայտնել են Սուրախանի շրջանի դատախազությունից, վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին` Մարդաքան ավանում:

19-ամյա Մադինա Մութալիբովան, Lexus ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երեք հետիոտնների, որի հետեւանքով բոլոր երեքն էլ մահացել են (մեկ տղամարդ, մեկ կին եւ մեկ երեխա): Նրանց ինքնությունը դեռ չի ճշտվել:

Վրաերթ կատարող Մադինան Մութալիբովան Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի կրտսեր որդու` Զաուր Մութալիբովի դուստրն է: