Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ ն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն:

Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։

Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։