Ստամբուլում սկսվել է նորակառույց 10 շենքերում բնակարանների վաճառքը՝ որոնց գները տատանվում են 15-17 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TOKI շինարարական ընկերության կայքէջը։
Հիմնականում ցածր եկամուտ ունեցողների համար նախատեսված 3 սենյականոց բնակարանները հնարավոր է ձեռք բերել վարկավորմամբ 180 ամիս ժամկետով։ Քուրտքոյ թաղամասում կառուցված 10 շենքերում բնակարանները արժեն 15-17 հազար ԱՄՆ դոլար։ Կանխավճարը կկազմի մոտ 2 հազար ԱՄՆ դոլար։
Թուրքիայի կառավարության ենթակայության տակ գտնվող TOKI շինարարական ընկերությունը հսկայածավալ շինարարություն է իրականացնում ամբողջ Թուրքիայի տարածքում։ Նրա կողմից կառուցված բնակարանները աչքի են ընկնում մատչելիությամբ։ Մի քանի ամիս առաջ Ստամբուլի նոր թաղամասերից մեկում կառուցված շենքերում՝ բնակարանների գները սկսում էին 20-ից 32 հազար ԱՄՆ դոլարից։ Վարկավորմամբ այդ բնակարանները ձեռք բերելու դեպքում ամսավճարը 2 սենյականոցի դեպքում կազմում էր 70 ԱՄՆ, իսկ 3 սենյականոցի դեպքում՝ 150 ԱՄՆ դոլար։



























