Գյումրիի Արագած փողոցի 1-ին շենքի բնակիչները դժգոհում են, որ սեպտեմբերի 12-ի առավոտյան նկատել են, որ մի քանի երիտասարդներ շենքի բակում ծառահատում են իրականացնում: Նրանք բողոքում են, որ դեռ 1967 թվականին շենքի բակի բարդիները շենքի տարեցներն են տնկել, իսկ այսօր բնակիչներին տեղեկացրել են, որ այս բարդիները Արագած փողոցի ընդհանուր տեսքը խաթարում են, ուստի ծառահատում է իրականացվելու:

Երիտասարդները տեղեկացրել են, որ հատուկ թույլտվություն ունեն քաղաքապետարանից, սակայն երբ բնակիչները պահանջել են նրանցից ներկայացնել ծառահատման նպատակով քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ արտոնագիրը, նրանք թողել-հեռացել են: Բնակիչները տարբեր աղբյուրներից տեղեկացել են, որ տարածքում շինարարություն է մեկնարկելու, եւ, որ ծառահատումն էլ այդ նպատակով է իրականացվում: