Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդ Ռոզենբաումն այսօր` սեպտեմբերի 13-ին, դառնում է 60 տարեկան: Մոսկվայում կներկայացվի նրա նոր ծրագիրը` «Արդեն անցավ 50 տարին` մանկությունից հետո», որտեղ ներառված են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախօրեին հայրենական երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, նաեւ երկարամյա բեղմնավոր գործունեության համար հոբելյարն արժանացել է Պատվո շքանշանի:
Երգչի առավել հայտնի երգերից են «Վալս-բոստոն», «Նկարեք ինձ տուն», «Կազաչյա», «Եսաուլ», «Բադի որս», «Թռավ տխրությունը», «Սեւ կակաչ» երգերը:


























