Սոխը գրեթե յուրաքանչյուր ֆիլիպինյան ուտեստի հիմնական բաղադրիչն է: Բայց հիմա այն գրեթե երեք անգամ ավելի թանկ է, քան հավի միսը, գրում է CNN-ը։ 

Երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ կարմիր եւ սպիտակ սոխը վաճառվել է 600 պեսոյով  (11 ԱՄՆ դոլար) մեկ կիլոգրամի դիմաց, մինչդեռ հավի մսի գինը կազմում է 220 պեսո մեկ կիլոգրամի դիմաց։

Նույնիսկ տավարի միսը 30 տոկոսով ավելի էժան է, քան սոխը, քանի որ մեկ կիլոգրամ սոխի գինը բարձրացել է նվազագույն օրական աշխատավարձից բարձր: 

Գների աճ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ անցյալ տարի Ֆիլիպիններում մոլեգնել է սուպերթայֆունների ալիքը, որոնք վնասել են տասնյակ միլիարդավոր պեսոների բերքը:  

Սոխն այնքան տարածված ապրանք է դարձել, որ երկիր է ներկրվում մաքսանենգ ճանապարհով։ Ըստ Ֆիլիպինների պետական լրատվական գործակալության՝ մաքսատան աշխատակիցները դեկտեմբերի 23-ին վերջին ձերբակալության ժամանակ հագուստի խմբաքանակում թաքցված 310 000 ԱՄՆ դոլարի սպիտակ սոխ են առգրավել: Երկու օր առաջ մաքսատունը նաեւ առգրավել էր 364 000 դոլար արժողությամբ կարմիր սոխ Չինաստանից՝ թաքնված թխվածքաբլիթների տուփերի մեջ: