Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունվարի 13-ին այցելել են Վայոց ձորի մարզ։ Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախաձեռնության շրջանակում քննարկվել է նաև «Teach For Armenia» կազմակերպության կողմից կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։





























