Մոսկվայի Corpus հրատարակչությունը լույս է ընծայել Հայաստանի նախկին վարչապետ (1998-1999) Արմեն Դարբինյանի «Ոչ քաղաքական խոստովանությունները» գիրքը:
Գրքում ընդգրկված են Դարբինյանի` վերջին երկու տարիների ընթացքում գրված հոդվածները: Գիրքն իրենից ներկայացնում է արդի տնտեսական եւ քաղաքական խնդիրների վերաբերյալ Դարբինյանի հեղինակային հայացքը: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը 2001 թվականից զբաղեցնում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի պաշտոնը:«Ոչ քաղաքական խոստովանությունները» վաճառքում է Մոսկվայի գրախանութներում սեպտեմբերի 7-ից:




























