Հայաստանի երեք նախագահների բացահայտ կամ քողարկված պայքարը կարող է դառնալ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների առանցքը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է անկուսակցական Վիկտոր Դալաքյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա կարծիքով, այն քաղաքական ուժերը, որոնք գերիշխող դիրքեր կզբաղեցնեն նոր խորհրդարանում, գերադասելի հնարավորություններ կստանան 2013 թ. նախագահական ընտրություններում: «Բացի այդ, ակնալվում է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հասարակական ակտիվ եւ քաղաքական ուժերի հետեւողականության մթնոլորտում: Դա հնարավորություն կտա, որ ընտրությունները անցկացվեն քաղաքակիրթ ճանապարհով, ոչ թե սովորություն դարձած գլադիատորական մարտերի օրենքներով»,-հայտարարել է Դալաքյանը:
Հիշեցնենք, որ հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թ. մայիսին:




























