Համաձայն չեմ, որ հակառուսական միտումը ժամանակավոր բնույթ է կրում, այն երկարաժամկետ բնույթ է կրելու։ Այս մասին հունվարի 17-ի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Նրա գնահատմամբ՝ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ «խմբագրվել է» 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Հենց դրա հետ է նա կապել Լաչինի միջանցքի հետագա շրջափակումը։ Մաթեւոսյանը պարզաբանեց, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական մակարդակով։ «Պետք էր գործել դեռ երեկ։ Ժամանակը սուղ է»,-հավելեց քաղաքագետը։
Նա հավելեց, որ Արեւմուտքը շատ անկեղծ է եղել հայ հասարակության հետ եւ չի խոսել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
«Արեւմուտքի գլխավոր խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս բերելն է։ Դրա դիմաց Հայաստանի իշխանություններն ակնկալում են անվտանգության եւ բարեկեցության անձնական երաշխիքներ»,-վստահ է Մաթեւոսյանը։





























